Իսրայելն ու Պաղեստինը եռամյա ընդմիջումից հետո վերականգնել են խաղաղ բանակցությունները։ Բանակցությունների երկօրյա փուլը տեղի է ունեցել ԱՄՆ-ում՝ փակ դռների հետևում։ Հանդիպումների հաջորդ փուլը տեղի կունենա երկու շաբաթից։ Օրակարգի հարցերը նույնն են. պաղեստինցիները, ինչպես միշտ, պահանջում են վերադարձնել Հորդանանի արևմտյան ափին իսրայելցիների կողմից բռնագրավված տարածքները, ստեղծել պաղեստինյան պետություն 1967թ. գծված սահմանների հիման վրա, վերադարձնել պաղեստինցի փախստականներին։