Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Արաբական լիգայի պետությունները քննարկում են Սիրիայի իրավիճակը

Արաբական լիգայի պետությունները քննարկում են Սիրիայի իրավիճակը
02.09.2013 | 11:10

Կահիրեում Արաբական լիգայի պետությունների խորհրդի 140-րդ նստաշրջանն է գումարվել` տարածաշրջանային կարևոր հարցերի, այդ թվում` Սիրիայի հարցի քննարկման համար: ԱԼՊ-ի գլխավոր քարտուղար Նաբիլ Ալ Արաբին ասել է, որ հանդիպումը կարևոր նշանակություն ունի` հաշվի առնելով վիթխարի պատասխանատվությունը, որ ունեն արաբական երկրները սիրիական դոսիեի հարցում: Սիրիայի ընդդիմությունը ԱՄՆ-ի Կոնգրեսին կոչ է արել համաձայնել ռազմական միջամտությանը և մեծացնել զենքի հատկացումները:

Դիտվել է՝ 906

Մեկնաբանություններ