Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Պատերազմի համար 60 օր է տրվել

Պատերազմի համար 60 օր է տրվել
04.09.2013 | 11:05

ԱՄՆ Սենատի արտաքին հարցերով կոմիտեն պատրաստել է բանաձևի նախագիծ, որը հավանություն է տալիս Սիրիայի դեմ ԱՄՆ ռազմական օպերացիային։ Նախագծում նշված է, որ ռազմական գործողությունը պետք է սահմանափակվի 60 օրում՝ մեկ ամիս երկարաձգվելու հնարավորությամբ։ Պատերազմի երկարաձգման որոշումը դարձյալ պետք է հաստատվի Կոնգրեսի կողմից։ Փաստաթղթի քվեարկությունը կկայանա մյուս շաբաթվա սկզբին։

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի խոսքով՝ «ամերիկացիները պարտավոր են գործել Ասադի ռեժիմի կողմից քիմիական զենքի կիրառումից հետո, փաստ, որը ժխտել անհնար է»։ Ըստ Քերիի՝ եթե ԱՄՆ-ն այս պահին չգործի, վտանգավոր ազդակներ կտա իր հակառակորդներին, այդ թվում՝ Իրանին, ՙՀզբոլահին՚, Հյուսիսային Կորեային և այլ թշնամիների։

Դիտվել է՝ 1372

Մեկնաբանություններ