Սիրիայի չորս հարևանների՝ Լիբանանի, Հորդանանի, Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարներն այսօր հանդիպում են Ժնևում՝ քննարկելու սիրիացի փախստականների խնդիրը։ Նրանք փորձելու են զարգացած երկրներին համոզել ավելի ակտիվ մասնակցություն ունենալ հակամարտության կարգավորման հարցում, ինչն ավելի քան 2 միլիոն փախստականի պատճառ է դարձել։
Մինչ այժմ Սիրիայի հարևաններն ակտիվորեն օգնել են փախստականներին։ 4 միլիոն բնակչություն ունեցող Լիբանանն ընդունել է շուրջ 750 հազար փախստականի, Հորդանանն ու Թուրքիան՝ մոտ 500-հազարական։ Սակայն այդ երկրներից և ոչ մեկը չունի բավարար գումար, ենթակառույցներ սիրիացիների կարիքները հոգալու համար։