Սպիտակ տան ներկայացուցիչը հայտարարել է, որ Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք Մեծ քսանյակի գագաթնաժողովում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր չէ երկկողմ հանդիպում ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նշվում է նաև, որ Օբաման ռուսաստանյան այցի ընթացքում մտադիր է հանդիպել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Մեծ քսանյակի առաջնորդների հանդիպումը կկայանա սեպտեմբերի 5-6-ը։