Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Հզոր երկրաշարժ՝ Ճապոնիայում

Հզոր երկրաշարժ՝ Ճապոնիայում
04.09.2013 | 11:12

Ճապոնիայում 6,9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումների հետևանքով հյուսիսային շրջաններում ժամանակավորապես դադարեցվել է ճեպընթացների աշխատանքը։ ՙՖուկուսիմա-1՚ վթարային ատոմակայանում ոչ մի խափանում չի գրանցվել։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է ծովի հատակին՝ 400 կմ խորության վրա։ Ճապոնիայում հայտարարվել է ցունամիի վտանգ, սակայն ազգային օդերևութաբանական գործակալությունը շատ կարճ ժամանակ անց չեղյալ է հայտարարել այն։

Դիտվել է՝ 1139

Մեկնաբանություններ