Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Դավուդօղլիի ինքնախոստովանական ցուցմունքը

Դավուդօղլիի ինքնախոստովանական ցուցմունքը
11.09.2013 | 11:10

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավուդօղլին կողմ է պատերազմին: Նա գտնում է, որ «Եթե Սիրիան հանձնի քիմիական զենքը, դա ոչ Թուրքիային, ոչ միջազգային հանրությանը չի բավարարի»: Նա գտնում է, որ «Ասադը սահմաններ չի ճանաչել և հանցագործություն է իրականացրել»: Դավուդօղլին նաև ասել է. «Մենք ցանկանում ենք մաքրել աշխարհը զանգվածային ոչնչացման զենքերից։ Սակայն այս դեպքում խոսքը հանցագործության մասին է։ Զոհվել է 1700 մարդ։ Եթե նման զանգվածային սպանություն է տեղի ունեցել, ուրեմն միջազգային իրավունքով անհրաժեշտ է միջամտել և պատժել ագրեսորին։ Սիրիական ռեժիմը չի խուսափի պատասխանատվությունից»: Հետաքրքիր է այս բառերը լսել մի մարդուց, ում երկիրը ժամանակին ոչ թե 1700, այլ երկու միլիոն մարդ է սպանել և խուսափում է պատասխանատվությունից:

Դիտվել է՝ 999

Մեկնաբանություններ