Սիրիական բանակի թիվ 150 ստորաբաժանման զինվորականները երկրի շուրջ 50 տարբեր վայրերից քիմիական զենք են տեղափոխում: Ըստ տեղեկությունների, սիրիացի զինվորականները բարդացնում են Սիրիայի տարածքը ռմբակոծելու ԱՄՆ-ի հնարավոր գործողությունները: «Այժմ մենք գիտենք` տարածքում քիմիական զենքի գտնվելու վայրերը շատ ավելի պակաս են, քան վեց ամիս առաջ»,-ասել է սիրիական առաջատար աղբյուրներից մեկը: