Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանաձևը քվեարկության կդրվի հաջորդ շաբաթվա վերջին: Օլանդը կարծում է, որ ռուս-ամերիկյան պայմանավորվածությունը Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման մասին կարևոր քայլ է, բայց վերջակետ չէ: Նա հնարավոր համարում է խնդիրը դիվանագիտորեն լուծելը, բայց և չի բացառում ռազմական հարձակումը: