Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանին ասել է, որ Թեհրանը կընդունի ցանկացած նախագահի, ում կընտրի Սիրիայի ժողովուրդը. «Իրանն աջակցում է ժողովուրդների իրավունքներին ամենուր, այդ թվում նաև՝ Սիրիայում, Իրաքում և Պաղեստինում»: Նախագահը խոստանում է հնարավորն անել` Սիրիայում պատերազմը կանխելու համար: «ԱՄՆ-ը սխալմամբ կարծում է, որ մենք ձգտում ենք տարածաշրջանում ռազմական գերակայության: Եթե Իրանն ազդեցիկ պետություն է տարածաշրջանում, միայն բանակցություններ վարելու ունակության շնորհիվ է»,- ասել է ԻԻՀ նախագահը: