Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Վրաստանում նախագահի թեկնածուների քանակը անցնում է մեկ տասնյակից

Վրաստանում նախագահի թեկնածուների քանակը անցնում է մեկ տասնյակից
18.09.2013 | 16:38

Երևում է, Վրաստանի նախագահի աթոռի համար պայքարը թեժ է լինելու: Կենտրոնական ընտրական հանձնաժողովին անհրաժեշտ ստորագրություններ ներկայացնելու ժամկետը ավարտվել է երեկ` սեպտեմբերի 17-ին, ժամը 18.00-ին: Նախագահի թեկնածուի տասներկու հավակնորդներ դուրս են մնացել հետագա պայքարից, նրանք չեն կարողացել նախատեսված ժամկետում հավաքել անհրաժեշտ` 26 հազար 530 ստորագրությունները: Եվս 16 հավակնորդների ԿԸՀ-ն մերժել է գրանցել: Երեկվա դրությամբ՝ ԿԸՀ-ում արդեն գրանցված են նախագահի 12 թեկնածուներ և ևս 24 դիմումներ կքննարկվեն մինչև սեպտեմբերի 27-ը: Վրաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերին 27-ին: Հիշեցնենք, որ գործող վարչապետ Բիձինա Իվանիշվիլին արդեն հայտարարել է, թե Վրաստանում նոր նախագահի ընտրությունից հետո ինքը կհեռանա քաղաքականությունից: Իվանիշվիլին իր թիվ մեկ կարևոր խնդիրը` նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին պետության ղեկից հեռացնելու հարցը լուծելուց հետո կանցնի հասարակական գործունեության:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1054

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ