ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Իրանը զգուշանում է հնարավոր պատերազմից

Իրանը զգուշանում է հնարավոր պատերազմից
19.09.2013 | 14:12

Իրանում ազատ են արձակվել 11 քաղբանտարկյալներ, որից 8-ը կանայք են: Սա Իրանի նոր նախագահ Հասան Ռոուհանիի նախընտրական խոստումներից է: Որոշ վերլուծաբանների տվյալներով այժմ Իրանում կա մոտ 800 քաղբանտարկյալ, այդ թվում` լրագրողներ, իրավապաշտպաններ, ֆեմինիստներ, բլոգերներ, փաստաբաններ, քրիստոնյա հոգևորականներ:

Ռոուհանին սեպտեմբերի վերջին կմեկնի Նյու Յորք ներկա լինելու ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայի 68-րդ նստաշրջանին և քաղբանտարկյալների ազատություն շնորհելը կարելի է որպես կարևոր քայլ գնահատել Իրան-Արևմուտք հարաբերություններում: Ռոուհանին նաև հայտարարել է, թե Իրանը երբեք ատոմային զենք չի արտադրի և պատրաստ է բանակցությունների ուրանի հարստացման հարցի շուրջ: Հարևան Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները, բազմաթիվ զոհերն ու ավերածությունները կարող են պաշտոնական Իրանին մղել խելամիտ բանակցությունների Արևմուտքի հետ նույնիսկ կարգավորել հարաբերությունները:

Ինչ վերաբերում է Սիրիային, Բաշար Ասադը հայտարարել է, թե պատրաստ է քիմիական զենքը հանձնել այն երկրին, որը պատրաստ է այն ընդունելու: Սիրիայի նախագահը նշել է, թե քիմզենքի չեզոքացման գործընթացը բավականին բարդ է, այն իրականացնելու համար կպահանջվի 1մլրդ դոլար և այն կտևի մոտ մեկ տարի: Ասադը հայտարարել է, թե սպասում է ՄԱԿ-ի փորձագետներին և կրկին պնդել, թե զարինը կիրառել են ասպստամբները:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 682

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ