ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ասել է, որ դուռը բաց է Իրանի առաջ` ուղիղ բանակցություններ սկսելու համար, բայց Թեհրանը պետք է վերջ տա միջուկային զենք ստեղծելու ծրագրերին: Նախօրեին ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանին էր ասել, որ Իրանը միջուկային զենք ստեղծելու մտադրություն չունի: Սպիտակ տան մամլո խոսնակ Ջեյ Քարնին դրական է գնահատում երկու նախագահների նախատրամադրվածությունը և գտնում է, որ «այս պարագայում գործողություններն ավելի կարևոր են, քան խոսքերը»: Չի բավառվում, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում երկու նախագահները հանդիպեն: