ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանում ՈՒկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը ի շահ ժողովրդի է և շուտով ուկրաինացիներն ավելի լավ են ապրելու: Նախագահը համարում է, որ եվրաինտեգրումը երկրի զարգացման վեկտորն է: «Խորապես վստահ եմ, որ նոյեմբերին ԵՄ հետ ասոցիացիայի ստորագրումը, ներառյալ խոր եւ համապարփակ առևտրի գոտու ստեղծումը, կարևոր գործիք կդառնա ՈՒկրաինայի ժողովրդի բարեկեցությունը բարձրացնելու համար»,- ասել է նա: