Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Կհանդիպե՞ն նախագահները տարեվերջին

Կհանդիպե՞ն նախագահները տարեվերջին
29.09.2013 | 12:32

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ` շարունակելով խաղաղության գործընթացին առնչվող քննարկումները: Համանախագահները վերստին շեշտել են, որ իրենց երկրները պատրաստակամ են աջակցելու ԼՂ հիմնախնդրի խաղաղ լուծմանը` ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա: Նրանք անդրադարձել են Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահների հունիսի 18-ի հայտարարությունը, որ հակամարտող կողմերին կոչ էր անում զերծ մնալ հռետորաբանությունից ու լարվածության հրահրումից: Արտաքին գործերի նախարարները հաստատել են ՄԽ-ի հետ համագործակցելու և հակամարտության խաղաղ լուծմանը հասնելու պատրաստակամությունը: 2013-ի նոյեմբերին համանախագահները կլինեն տարածաշրջանում` երկու երկրների նախագահների հետ քննարկելու տարեվերջին ծրագրված հանդիպումը:

Դիտվել է՝ 973

Մեկնաբանություններ