ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Հեծանվային տուրիզմը Հայաստանում քիչ-քիչ զարգանում է

Հեծանվային տուրիզմը Հայաստանում քիչ-քիչ զարգանում է
30.09.2013 | 10:42

Ամբողջ աշխարհում զարգացած է հեծանվային տուրիզմը։ Հայաստանում զբոսաշրջության այս տեսակի զարգացման համար չկան համապատասխան ենթակառուցվածքներ կամ էլ նոր-նոր են ձևավորվում։ Հայաստանում նախևառաջ անհրաժեշտ է ստեղծել հեծանվային արահետներ, գծել հեծանվային երթուղիներ։ World Travel Guide զբոսաշրջային կազմակերպության տնօրեն Տիգրան Եղիազարյանը նշում է, որ մեր երկրում քիչ-քիչ նկատվում է շարժ այս ոլորտում։ Իրենց կազմակերպությունն ունի հեծանվային պարկ, կազմակերպում է հեծանվային արշավներ և հատկացնում պրոֆեսիոնալ հեծանիվներ զբոսաշրջիկներին կամ էլ տեղացիներին հեծանվային տուրեր իրականացնելու համար։ Նա նաև տեղեկացնում է, որ որպես կանոն, իրենց սպառողներն արտասահմանցիներ են։

Հայաստանի ռելիեֆն այնքան էլ հարմար չէ հեծանիվներով տեղաշարժվելու համար, սակայն, ըստ տուրիստական ընկերության ղեկավարի, կան հատուկ հեծանիվներ, որոնք նախատեսված են լեռնային տեղանքում երթևեկելու համար, և այդ առումով բարդ ռելիեֆը չի կարող որևէ խոչընդոտ հանդիսանալ։

Մասնագետները նշում են հեծանվային տուրիզմի մի շարք առավելություններ։ Մասնավորապես, այն հնարավորություն է տալիս միշտ գտնվել լավ սպորտային վիճակում, վայելել նոր բնապատկերներ, այցելել գողտրիկ քաղաքներ: Հեծանվային տուրիզմը սպորտային տուրիզմի տեսակներից է. այն թույլ է տալիս արագ տեղափոխվել տարածության մեջ, քան, օրինակ ոտքով տեղաշարժը (թրեքինգ):

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3002

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ