ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               

Կվերլուծվի արտագաղթի հոգեբանությունը

Կվերլուծվի արտագաղթի հոգեբանությունը
01.10.2013 | 11:23

«Հասարակական առաջընթաց» քաղաքացիական նախաձեռնությունը հոկտեմբերի 2-ին կազմակերպում է «Արտագաղթի հոգեբանությունը. գաղթականի կյանքը իջեցված սոցիալական կարգավիճակի պայմաններում» խորագրով գիտաժողովը: Այն կոչված է վեր հանելու միգրացիոն հոսանքների առաջացման դրդապատճառները, ինչպես նաև առկա միտումների պահպանման հնարավոր հետևանքները: Նախատեսվում է կատարել հասարակության հատվածների իրավիճակային վերլուծություն և հստակեցնել արտագաղթի պատճառներն ու իշխող կարծրատիպերը, ինչպես նաև արտագաղթից ունեցած ուռճացված սպասումների և անհատական հոգեբանության կապը: Ակնկալվում է հստակեցնել հիմնախնդրի լուծման մեջ ոչ պետական սեկտորի դերակատարումը և նպատակները:

Գիտաժողովին կմասնակցեն գիտնականներ Հայաստանի առաջատար գիտավերլուծական կենտրոններից, ինչպես նաև՝ հրավիրյալ մասնագետներ արտասահմանից:

Դիտվել է՝ 1158

Մեկնաբանություններ