ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Մոլդովան վճարում է գործազուրկներով

Մոլդովան վճարում է գործազուրկներով
01.10.2013 | 12:20

Մոտ 200 հազար մոլդովացիների համար կփակվի մուտքը ՌԴ տարածք: Ռուսները պաշտոնապես սա բացատրում են այդ քաղաքացիների կողմից ռուսական միգրացիոն օրենսդրության խախտմամբ: Ասենք, որ վերջերս Ռուսաստանի կողմից սկսված մոլդովացի աշխատանքային միգրանտների ՌԴ-ի տարածքից արտաքսումը մեծ թափ է առել: Հազարավոր մարդիկ արդեն իսկ արտաքսվել են: Շատերին հետ են ուղարկում հենց սահմանից` անձնագրի վրա արտաքսման կնիք դնելով: Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեն օրերս հաստատել էր, թե կառավարությունը տեղյակ է, որ մոլդովացիներին «առանց պատճառի հետ են ուղարկում» Ռուսաստանից:

200 հազար գործազուրկը մեծ գլխացավանք կարող է դառնալ Մոլդովայի իշխանության համար: Երկրի աշխատանքի նախարարությունում չգիտեն ինչպես աշխատանքի տեղավորել այդ մարդկանց, քանի որ այս պահին, Մոլդովայի զբաղվածության ազգային գործակալության տվյալներով, երկրում կա մոտ 8 հազար ազատ աշխատատեղ: Իշխանությունները, փաստորեն, պատրաստ չեն աշխատանքային միգրանտների վերադարձին: Վերջին տվյալներով՝ Մոլդովայից աշխատանքի մեկնածների թիվը հասնում է 700 հազարի, որի մեծ մասը աշխատում է Ռուսաստանում: Եթե ռուսները շարունակեն մոլդովացիների նկատմամբ սկսած իրենց ծրագիրը, Մոլդովան կլցվի գործազուրկներով:
Իրականում ռուսների և մոլդովացիների հարաբերությունները սկսեցին վատանալ Մոլդովայի իշխանության հայտարարությունից հետո, թե երկիրը պատրաստ է ստորագրելու ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը: ՌԴ պաշտոնական առաջին արձագանքը եղավ մոլդովական գինիների ներկրման վրա արգելք դնելը` այն պատճառաբանելով գինու որակով:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 697

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ