ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Տիմոշենկոյի հարցը շուտով կլուծվի

Տիմոշենկոյի հարցը շուտով կլուծվի
02.10.2013 | 11:37

ՈՒկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն շուտով կմեկնի արտասահման: Խարկովի շրջանում գտնվող բանտից արդեն Տիմոշենկոյի անձնական որոշ իրեր դուրս են հանում: ՈՒկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանում ասել էր, թե նախկին վարչապետի հարցը կլուծվի մինչև հոկտեմբերի 21-ը, երբ տեղի կունենա ԵՄ նախարարների խորհրդի նիստը: Այժմ ուսումնասիրվում է Տիմոշենկոյի գործը, և, ամենայն հավանականությամբ, նա կկարողանա մեկնել Գերմանիա բուժման առանց մեղադրանքները նրա վրայից հանելու: Լեհաստանի նախկին նախագահ Ալեքսանդր Կվասնևսկին, ով Փեթ Քոքսի հետ Եվրախորհրդարանի կողմից հատուկ առաքելություն է իրականացնում Տիմոշենկոյի գործով, հայտարարել է, թե վերջինս հիվանդ է և նրան անհրաժեշտ է վիրահատական միջամտություն: «Նկատի ունենալով Տիմոշենկոյի լուրջ անվստահությունն ուկրաինական բժշկության նկատմամբ, այդպիսի բուժումը ավելի լավ է իրականացնել արտասահմանում»,-ասել է Կվասնևսկին: Կվասնևսկի-Քոքսի առաքելության վերջնական արդյունքները սպասվում են հոկտեմբերի 15-ին, իսկ ձգձգումը կարող է պրոբլեմներ առաջացնել Վիլնյուսում դրական որոշում ընդունելու վրա: Հիշեցնենք, որ նոյեմբերին Վիլնյուսում տեղի ունենալիք գագաթնաժողովում ՈՒկրաինան պատրաստվում է ստորագրել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը: Վերջերս Յուլյա Տիմոշենկոն ողջունել էր Վիկտոր Յանուկովիչի այդ որոշումը:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 705

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ