ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Ռուսները կրկին խաղում են

Ռուսները  կրկին  խաղում են
04.10.2013 | 13:54

Հաջորդ շաբաթվա ընթացքում ռուս մասնագետները կմեկնեն Մոլդովա` ագգային համակարգի հսկողությունը ստուգելու համար: Այդ ուսումնասիրության արդյունքներով էլ կորոշվեն մոլդովական գինեգործական արտադրանքի` ռուսական շուկա հնարավոր վերադարձի ժամկետները: ՌԴ Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Գենադի Օնիշչենկոն ընդգծել է, թե իրադարձությունների ամենալավատեսական զարգացումների դեպքում անգամ այդ որոշումները երկարաժամկետ բնույթ չեն կրի: Մոլդովական գինու` ՌԴ արտահանման որոշումը կարճ ժամանակ անց կվերադառնա զրոյական կետին: Օնիշչենկոն ասել է, թե գինու ներկրման հարցը կրկին կվերանայվի` ելնելով Մոլդովայի գինեգործական արդյունաբերության նոր տնտեսական իրավիճակից: Ի՞նչ է սա նշանակում: Հայտնի է, որ Մոլդովան հայտարարել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու որոշման մասին, որը տեղի կունենա նոյեմբերին Լիտվայի մայրաքաղաքում: Փաստորեն, ռուսները ոչ այնքան անուղղակի հասկացնում են, թե ամեն ինչ կորած չէ, և Մոլդովան ժամանակ ունի դեռ մտածելու` Եվրոպա՞, թե՞ Ռուսաստան:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 697

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ