ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Եվրոպան, կարծես, փոխում է խաղի կանոնները

Եվրոպան, կարծես, փոխում է խաղի կանոնները
05.10.2013 | 12:15

Եվրոպան մեղմացրել է իր դիրքորոշումը մի շարք երկրների` ԵՄ-ի հետ ասոցացվելու նկատմամբ իր ամրագրած պայմանների առումով, ինչպես նաև փոխել է մարտավարությունը ռուսների հետ: Դա երևում է Էստոնիայի արտգործնախարար ՈՒրմաս Պաետի` Ինտերֆաքսին տված հարցազրույցից: Դիվանագետը, նկատի ունենալով ռուսների տրամադրվածությունը, ասել է, թե հակամարտության հիմքեր չի տեսնում, եթե ՈՒկրաինան ստորագրի ԵՄ-ի հետ համաձայնագիրը: «ԵՄ-ն ազատ առևտրի համաձայնագիր է ստորագրել շատ երկրների հետ, սակայն դա չի նշանակում, թե նրանք չեն կարող լավ հարաբերություններ ունենալ, ինչպես նաև` տնտեսական, այլ երկրների հետ, այդ թվում և Ռուսաստանի: Դա չի նշանակում, թե այդ երկրները պետք է փակ լինեն երրորդ երկրների համար»,-ասել է Էստոնիայի արտգործնախարարը: Պաետը նկատել է, թե գուցե «կարող են ծագել շատ լուրջ զգացմունքային հարցեր», սակայն, եթե նկատի ունենանք ԵՄ-ի և Ռուսաստանի հարաբերությունների փորձը, հիմքեր չկան մտածելու, թե ՈՒկրաինայի և այլ երկրների դեպքում, որոնք ապագայում ԵՄ-ի հետ կստորագրեն համաձայնագրեր, պետք է լինի այլ կերպ: Ասվել է նաև, թե ԵՄ-ի հետ ասոցացման ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրերի` ՈՒկրաինայի ստորագրմամբ, և Մոլդովայի ու Վրաստանի` դրանց նախաստորագրմամբ ԵՄ Արևելյան գործընկերության ծրագիրը չի ավարտվում: Շատ բան կախված կլինի այդ երկրներից: ՈՒկրաինան, Վրաստանը և Մոլդովան ուզում են ավելի սերտ հարաբերություններ ԵՄ-ի հետ, «մնացած պետություններն ավելի զուսպ են, իսկ ամենազուսպը Բելառուսն է»: Պաետը նկատել է, թե տարբեր երկրներում կան տարբեր տեսակետներ ԵՄ-ի հետ համագործակցության հարցում և շատ բան կախված է այդ երկրների զարգացումից և նրանից, թե նրանք ինչպես են տեսնում իրենց ապագան ԵՄ-ի հետ հարաբերություններում: Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտի խիստ արձագանքից հետո Ուրմաս Պաետը դիվանագիտորեն շրջանցել է Հայաստանի հարցը` չնայած նրան, որ Սերժ Սարգսյանը Ստրասբուրգում խոսեց Հայաստանի` ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրման պատրաստակամության մասին: Նշենք, որ Բիլդտը իր պաշտոնական կայքում, անդրադառնալով նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովին, գրել է, թե սկզբունքորեն հնարավոր է, որ Հայաստանի հետ համաձայնագրեր ստորագրվեն, սակայն ԵՄ-ն «լուրջ կասկածներ ունի այդ առումով»:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 923

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ