ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Փաստորեն՝ լեզվի խնդիր չունեն

Փաստորեն՝ լեզվի խնդիր չունեն
08.10.2013 | 12:08

ՀՀ ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանն ուղղել էինք հետևյալ հարցերը.

«Արդյո՞ք պարտադիր է, որ ԵԽԽՎ պատվիրակության անդամ ԱԺ պատգամավորները տիրապետեն որևէ օտար լեզվի: Եթե այո, ապա ի՞նչ օտար լեզուների են տիրապետում մեր ԵԽԽՎ պատվիրակ ԱԺ պատգամավորները»:

Պատասխանը ներկայացնում ենք ստորև.

«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կանոնակարգի 27-րդ հոդվածի համաձայն` ԵԽԽՎ պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: ԵԽԽՎ կանոնակարգի համաձայն` բոլոր փաստաթղթերը պետք է հրապարակվեն երկու պաշտոնական լեզուներով, հետևաբար, ԵԽԽՎ աշխատանքներին լիարժեքորեն մասնակցելու և փաստաթղթերին ծանոթանալու համար ազգային պատվիրակության անդամները պետք է տիրապետեն պաշտոնական լեզուներից որևէ մեկին:

Պատվիրակության անդամներից Դավիթ Հարությունյանը, Լևոն Զուրաբյանը, Արփինե Հովհաննսիյանը, Նաիրա Կարապետյանը, Վահե Հովհաննսիյանը, Զարուհի Փոստանջյանը տիրապետում են անգլերեն և ռուսերեն լեզուներին, իսկ Նաիրա Զոհրաբյանը և Արմեն Ռուստամյանը՝ ֆրանսերենին և ռուսերենին»:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 923

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

ան արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am