ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Ալիևը երեկվանից վերընտրված է

Ալիևը երեկվանից  վերընտրված  է
09.10.2013 | 14:28

Ադրբեջանցիներն այսօր նախագահ են ընտրում, իսկ երեկվանից արդեն խոսվում էր Իլհամ Ալիևի կայացած հաղթանակի մասին: Ադրբեջանի ԿԸՀ-ն iPone-ի և Android-ի միջոցով ստեղծել էր ծրագրեր, ըստ որոնց թեկնածուներից Ալիևը «հավաքել էր» 72,76 տոկոս, իսկ ընդդիմադիր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» կոալիցիայի թեկնածու Ջամիլ Հասանլին` 7,4: Ծրագրում նշված է եղել նաև ընտրությունների մասնակիցների թիվը: Իսկ սոցհարցումների Կանխատեսում կենտրոնը այսօր կեսօրին հրապարակել է exit- poll-ի տվյալները ընտրությունների արդյունքների վերաբերյալ, որը ընտրական օրենքի խախտում է: Ըստ այդ տվյալների` Իլհամ Ալիևը հավաքել է 92,15 տոկոս, Ջամիլ Հասանլին` 6, 06: Ադրբեջանի ընդդիմության առաջնորդները այս ընտրությունները գնահատում են իբրև «ամենակեղտոտը» Ադրբեջանի պատմության մեջ: Ըստ նրանց, կատարվում են քվեաթերթիկների զանգվածային լցոնումներ, «կարուսել» և այլ ընտրակեղծիքներ: Ընդդիմադիրներն ասել են, որ եթե նախկինում կեղծիքները կատարվում էին ընտրությունների ավարտին մոտ, այս անգամ գործող իշխանությունը դրանք առավոտից է սկսել: Չնայած ընդդիմության հայտարարություններին` միջազգային մի շարք դիտորդներ Ադրբեջանում ընթացող նախագահական ընտրությունները դրական են գնահատել: Հավելենք, որ երեկ «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, թե ընտրությունների նախօրեին անօրինական ձերբակալությունները, շինծու մեղադրանքներն ու դատական անարդար որոշումները ադրբեջանական իշխանության` ընդդիմության նկատմամբ իրականացվող ճնշման մի մասն են կազմում:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1129

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ