Ռուսաստանը չեղյալ է համարել օրեր առաջ Կալինինգրադի մարզի հետ Լիտվա-Ռուսաստան սահմանի վրա լիտվական ավտոմեքենաների խստացված ստուգումը: Լիտվայի մաքսային ծառայության ղեկավար Անտանաս Շիպավիչյուսն ասել է, թե այդ հարցը կարգավորվել է: «Այժմ ռուսական մաքսատունը մարդատար ավտոմեքեները բաց է թողնում առանց լրացուցիչ ստուգումների, իսկ բեռնատարների բաց թողնման հնարավորությունը բարձրացել է 25 տոկոսով»,-նշել է պաշտոնյան: Ռուսաստանը արդեն որերորդ անգամ Լիտվայի հետ մուկնուկատու է խաղում` իր կարծիքով Լիտվային ու Եվրոմիությանն ընդհանրապես տեղը դնելու համար: Լիտվայի արտգործնախարարի` ԱՊՀ վեց երկրների նկատմամբ ռուսական ճնշումների մասին հայտարարությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, երևում է, շատ ցավոտ տարավ:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ