ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Ռուսաստանը իր սպառնալիքներով դեռ հեռու կգնա

Ռուսաստանը իր սպառնալիքներով դեռ հեռու  կգնա
15.10.2013 | 14:36

Լիտվա-ՌԴ «կաթնային հակամարտությունը» նոր փուլ է մտել: «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Գենադի Օնիշչենկոն անդրադարձել է Լիտվայի մտադրությանը` գործը հանձնել համաշխարհային առևտրի կազմակերպությանը: «Ւրադարձությունների նման զարգացման դեպքում մենք էլ այլ կերպ կվարվենք»,-ասել է Օնիշչենկոն: Նշվել է, որ Լիտվայի կողմից ՀԱԿ-ին դիմելու արդյունքում կարգելակվի երկկողմանի խորհրդակցությունների գործընթացը և «տրամաբանությունը կհանգեցնի սահմանները չբացելուն»: Նշենք, որ հոկտեմբերի սկզբին Ռուսաստանը արգելք դրեց լիտվական կաթնամթերքի ներմուծման վրա` հայտարարելով, թե այն չի համապատասխանում որակի չափանիշներին՝ դրանցում հայտնաբերված մեծ քանակությամբ խմորիչի և սնկերի պատճառով: Արդյունքում` ռուսական շուկայից հանվեցին մի քանի տեսակի լիտվական պանիրները, թթվասերն ու կաթնաշոռը: Նկատենք, որ ռուսների հրահրած այս «կաթնային պատերազմը» սկսվեց ավելի վաղ, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց Հայաստանի` ՄՄ մտնելու մասին: Լիտվայի արտգործնախարարը հանդես եկավ կոշտ հայտարարությամբ, որով քննադատում էր ՌԴ-ին` ԱՊՀ որոշ երկրներին ճնշելու համար: Ռուսական պատասխան քայլը լիտվական կաթնամթերքի որակազրկումն էր:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 669

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ