Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին մինչև նոյեմբերի վերջ մտադիր է հրաժարական տալ, տեղեկացնում է INTERFAX.RU-ն: Այս մասին նա ասել է Agence France-Presse-ի հետ զրույցում:
«Նախագահի երդման արարողությունից հետո, մինչև նոյեմբերի 24-ը, ես հրաժարական կտամ վարչապետի պաշտոնից»: Նա նաև նշել է, որ հավանական է, որ իրենց թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին հաղթի նախագահական ընտրությունների հենց առաջին փուլում` հոկտեմբերի 27-ին: