ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Օնիշչենկոն կառչած է աթոռից և չի ուզում հեռանալ

Օնիշչենկոն կառչած է աթոռից և չի ուզում հեռանալ
22.10.2013 | 16:08

ՌԴ կառավարությունից հակասական լուրեր են հաղորդվում «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Գենադի Օնիշչենկոյի` աշխատանքից ազատման մասին: ՌԴ փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը հայտարարել էր, թե լրացել է Օնիշչենկոյի ղեկավարման ժամկետը և նրա փոխարեն կնշանակվի նրա տեղակալ Աննա Պոպովան: Գոլոդեցն ասել էր, թե Գենադի Օնիշչենկոյի` 60 տարեկանը լրանալուց հետո ամեն տարի նրա հետ պայմանագիր է կնքվել, լրացել է հերթական պայմանագրի ժամկետը, սակայն նոր պայմանագիր կնքված չէ: Այնուհետև վարչապետ Դմիտրի Մեդվեդևի մամլո խոսնակ Նատալյա Տիմակովան հերքել էր այդ լուրը` հաղորդելով, թե Գենադի Օնիշչենկոյի ղեկավարման ժամկետը թեև ավարտվում է, սակայն նրա հեռանալու կամ մնալու վերաբերյալ որոշում դեռևս չկա: Տիմակովան ասել էր, որ նման որոշում իրավասու է կայացնելու երկրի վարչապետը` Դմիտրի Մեդվեդևը. «Նրա ազատման մասին հրաման ստորագրված չէ: Այդպիսի փաստաթուղթ չկա»: Ինքը` Օնիշչենկոն փոխվարչապետ Օլգա Գոլոդեցին բնորոշել է որպես «տարօրինակ կերպար»: Նա մասնավորապես ասել է. «Տարօրինակ կերպարը, ով հայտարարություն է արել, չի պատկանում որոշում ընդունող մարդկանց թվին»: Ուկրաինական կայքերը, մեկնաբանելով լուրը, գրում են, որ Գենադի Օնիշչենկոն պատմության մեջ կմտնի մի շարք երկրներից Ռուսաստան ներկրվող որոշ ապրանքների շնորհիվ, այդ թվում` գինու, հանքային ջրի, կաթնամթերքի արգելքի: Հիշեցնենք, որ վերջին մեկ-երկու տարիներին «Ռոսպոտրեբնադզորը» արգելք դրեց Վրաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից և Լիտվայից ներկրվող ապրանքների մատակարարման վրա:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 729

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ