ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Կոնֆուցիոսն օգնում է հաջողակ լինել

Կոնֆուցիոսն օգնում է հաջողակ լինել
27.10.2013 | 12:50

Պարզվում է, Չինաստանի և Թայվանի տնտեսական աճի գաղտնիքը Կոնֆուցիոսի փիլոսոփայության մեջ է: Հյուսթոնի, Պեկինի համալսարանների և Թայվանի ազգային համալսարանի ներկայացուցիչները հետազոտություն են իրականացրել: Արդյունքում նրանք հայտնաբերել են, որ կոնֆուցիոսյան արժեքները` համառությունը, սերը ռիսկի նկատմամբ և հուսալիությունը մեծ դեր են կատարում հաջողության հասնելու հարցում: Սովորաբար Կոնֆուցիոսի գաղափարախոսությունը համարում են պահպանողական, սակայն տնտեսագետների գնահատմամբ Կոնֆուցիոսը իր հետևորդների մեջ դաստիարակել է ռիսկի հակվածություն և հանդուրժելու ունակություն: Կոնֆուցիոսի գնահատմամբ, հուսալիությունը ավելի արժեքավոր է, քան վստահությունը: Գիտնականները կոնֆուցիոսյան արժեքները ուսումնասիրելով եկել են այն եզրահանգման, որ այդ փիլիսոփայությունը սովորեցնում է համբերել. «Անհամբերությունը աննշան հարցերում կարող է ոչնչացնել կարևոր ձգտումները»: Ասենք, որ հետազոտությունը անցկացվել է Թայվանի և Պեկինի համալսարաննների ուսանողների միջև ` 195 և 185 համամասնությամբ: Նրանք մասնակցել են խաղերի, որոնք նախապես մշակվել էին` բացահայտելու համար նրանց անհատական վերաբերմունքը ռիսկին, կորուստներին, համբերատարությանը, վստահությանը և հուսալիությանը:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1011

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ