Նախագահական ընտրությունների նախնական տվյալներով քվեների մեծամասնություն ստացած Գեորգի Մարգվելաշվիլին գտնում է, որ Վրաստանը երբեք չի վերադառնա ԱՊՀ: «Մեր վերաբերմունքը Վրաստանի զարգացմանը մենք արտահայտել ենք 2008 թ. հանրաքվեի ժամանակ: Վրաստանի ժողովրդի, ոչ թե ինչ-որ քաղաքական գործչի ցանկությունն է ինտեգրվել եվրոպական և եվրաատլանտյան կառույցներին»,- ասել է Մարգվելաշվիլին, նա համարում է, որ Վրաստանի լինելը ԱՊՀ-ում արդյունավետ չէր և չէր տալիս ոչ մի երաշխիք: