ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների կողմից գաղտնալսումների մասին բացահայտումներից հետո եվրոպացի քաղաքական գործիչները փոխում են վերաբերմունքը բջջային հեռախոսների նկատմամբ: Բելգիայի վարչապետ Էլիո Դի Ռուպոն կարգադրել է, որ կառավարության անդամները գաղտնի քննարկումների ժամանակ հեռախոսներն անջատեն և թողնեն հատուկ սենյակում, Ֆրանսիայում և Գերմանիայում պաշտոնյաները պարտադիր անցնում են ծածկագրման համակարգով համալրված հեռախոսասարքերի: Գերմանիայում քննարկվում է բջջայինների ծածկագրման սեփական համակարգը ստեղծելու հարցը: Մինչ այժմ ԱՄՆ-ի կողմից գաղտնալսված ամենահայտնի գործիչների ցուցակները համալրել են Բրազիլիայի, Մեքսիկայի, Գերմանիայի ղեկավարները: