ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Ասադը ազատ կարձակի բոլոր դատապարտյալներին

Ասադը ազատ կարձակի բոլոր դատապարտյալներին
30.10.2013 | 14:55

Սիրիայի փոխվարչապետը հեռացվել է աշխատանքից առանց երկրի ղեկավարության հետ համաձայնեցնելու արտասահմանյան այցելությունների համար: Քադրի Ջամիլը սիրիական ընդիմադիր «Ժողովրդական ճակատի» առաջնորդն է և համարվում է չափավոր ընդդիմություն: Նա կողմնակից է ընդդիմության ու իշխանությունների երկխոսությանը և վերջերս հայտարարել էր, թե հնարավորինս շուտ պետք է սկսել «Ժնև -2»- ը, նույնիսկ եթե որոշ ընդդիմադիրներ համաձայն չեն մասնակցելու բանակցությունների այդ ձևաչափին: Երեկ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը համընդհանուր համաներում է հայտարարել, որը տարածվում է մինչև երեկ` հոկտեմբերի 29-ը կատարված հանցագործությունների վրա: Այսօր արդեն Սիրիայի իշխանությունները հազարավոր սիրիացիների թույլ են տվել հեռանալ Մուադհամի քաղաքից, որտեղ մթերքի պաշարները վաղուց սպառվել են, և քաղաքի բնակիչները մի քանի անգամ իշխանությանը խնդրել էին փրկել իրենց սովից: Ավելի վաղ սիրիական բանակի ներկայացուցիչները հայտարարել էին, թե ապստամբները կամ պետք է հանձնվեն, կամ էլ սովի մատնվեն Մուադհամիի և ապստամբների կողմից վերահսկվող նման այլ շրջանների բնակիչների հետ միասին: Նման շրջաններում ծայրահեղ իրավիճակի պատճառով հոգևորականները քաղցը հագեցնելու համար ժողովրդին թույլ էին տվել ուտել կատվի, ավանակի, շան միս: Նկատենք, որ Ասադի իշխանության կողմից շրջափակված ժողովրդին ազատություն տալու քայլը հաջորդեց «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպության վերջին հաշվետվությանը, որում նշվում էր, թե Սիրիայի իշխանությունները պետք է հնարավորութուն ստեղծեն մարդասիրական կազմակերպությունների համար խաղաղ բնակչությանը օժանդակություն տրամադրելու հարցում:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 739

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ