Յուրի Պլավսկին, ով Ռուսաստանի Արարման կուսակցության (Российская Партия Созидания-РПС) ղեկավարն է, youtube-ում նման վերտառությամբ տեսանյութ է տարածել: Վերլուծելով տեսանյութի մանրամասները, Պլավսկին սենսացիոն հայտարարություն է անում` հոկտեմբերի 21-ին Վոլգոգրադում պայթեցված ավտոբուսը երկրի իշխանությունների ձեռքի գործն է: Պլավսկին մեղադրում է Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայությանը (ФСБ): «Քանի դեռ մենք չենք ոչնչացրել մահվան ֆաբրիկան, մենք ապագա չունենք: Կամ` մենք նրանց, կամ` նրանք մեզ: Այլ բան մեզ տրված չէ»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում: Յուրի Պլավսկին սրանով փորձում է հերքել պաշտոնական հայտարարությունը, թե ավտոբուսը պայթեցրել է կին մահապարտը: Ռուսական սոցցանցերում արդեն քննարկվում է տեսանյութը: Շատերը այն կարծիքին են, թե ավտոբուսի պայթեցումը հակաիմիգրացիոն խնդիր էր հետապնդում: Հիշեցնենք, որ Վոլգոգրադում ավտոբուսի պայթեցման արդյունքում զոհվել է 6 մարդ, 30-ը վիրավորվել են:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ