ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Սնոուդենը Ռուսաստանում կարող է հանդիպել ում հետ ցանկանա

Սնոուդենը Ռուսաստանում կարող է հանդիպել ում հետ ցանկանա
02.11.2013 | 14:56

ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը ռուսական ԶԼՄ-ներին հայտարարել է, թե եվրոպական ԶԼՄ-ներում ԱՄՆ հատուկ ծառայությունների գործունեության վերաբերյալ հրապարակվող նյութերը Ռուսաստանից չեն տարածվում: Պեսկովն ասել է, թե ոչ ոք Ռուսաստանում ժամանակավոր ապաստան ստացած Էդվարդ Սնոուդենին չի թույլատրի խախտել Պուտինի պայմանը` դադարեցնել գործունեությունը ԱՄՆ-ի դեմ: Պուտինի խոսնակի հայտարարությունը կապված է մասնավորապես ԱՄՆ-ում հնչող այն անհանգստությունների հետ, թե ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը վնաս է հսացնում երկրի ազգային հետաքրքություններին: Ամերիկացիներին մասնավորապես անհանգստացրել է օրերս Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումը Սնոուդենի և գերմանացի պատգամավոր Հանս-Քրիստիան Շտրյոբելեի միջև: Հանդիպման ընթացքում քննարկվել են այն պայմանները, որոնց պարագայում Սնոուդենը որպես վկա ցուցմունք կտա Գերմանիայի հատուկ ծառայությունների սկսած հետաքննության շրջանակներում: Պեսկովը այս հանդիպման կապակցությամբ ասել է, թե Սնոուդենը օրինական հիմունքներով է գտնվում ՌԴ տարածքում և կարող է հանդիպել ում հետ ցանկանում է, սակայն ՌԴ նախագահի պայմանը խախտել նրան ոչ ոք թույլ չի տա: Նշենք, որ ավելի վաղ Սնոուդենը մի քանի անգամ հայտարարել էր, որ իր ձեռքի տակ ոչ մի փաստաթուղթ չունի և բոլորը Հոնկոնգում փոխանցել է լրագրողներին: Հիշեցնենք նաև, որ վերջերս գերմանական Der Spiegel-ը հրապարակեց սնոուդենյան բացահայտումներ, որոնք վերաբերում էին ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից Գերմանիայի պաշտոնյաների և շարքային քաղաքացիների հեռախոսների գաղտնալսմանը: Գերմանացիներին ցնցել էր հատկապես փաստը, որ ամերիկացիները տարիներ շարունակ գաղտնալսել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի բջջային հեռախոսը:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 661

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ