ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Բորուսիան» զիջեց

«Բորուսիան» զիջեց
07.11.2013 | 14:45

Չեմպիոնների լիգայի խմբայինների չորրորդ տուրում «Արսենալն» արտագնա խաղում վրեժխնդիր եղավ (1:0) սեփական հարկի տակ Դորտմունդի «Բորուսիայից» կրած պարտության համար ու խմբայինում բավականին ծանր վիճակ ստեղծեց գերմանական ակումբի համար, որը վերջին երկու խաղերում պարզապես դատապարտված է հաղթելու, եթե ունի փլեյ օֆ դուրս գալու ակնկալիք: Եվրոպական գրանդներից հաղթանակ տոնեց «Բարսելոնը»` 3:1 հաշվով առավելության հասնելով «Միլանի» նկատմամբ: Առաջատար ակումբի իրենց հավակնությունները վերստին հաստատեցին «Չելսին» ու Մադիդի «Աթլետիկոն»: Առաջինը 3:0 հաշվով հաղթեց «Շալկեին», երկրորդը չորս անպատասխան գնդակ ուղարկեց «Աուստրիայի» դարպասը: Այս ու մյուս հանդիպումների մանրամասները` «Իրատես de facto» թերթի հերթական համարում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1383

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ