ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Դժբախտություն տեղի չի ունենա

Դժբախտություն տեղի չի ունենա
08.11.2013 | 12:32

Ժնևում սկսվել է բանակցությունների հերթական փուլը Մեծ վեցնյակի երկրների և Իրանի միջև: Մեծ վեցնյակի պատվիրակությունը գլխավորում է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը: Իրանական կողմից բանակցությունները վարում է արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: Նա հայտարարել է, որ եթե իր երկրի միջուկային ծրագրի շուրջ ընթացող այս բանակցությունների արդյունքում փոխհամաձայնության չգան, դժբախտություն տեղի չի ունենա: Պաշտոնական Թեհրանը շարունակում է հայտարարել, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ ունի:

Մարսելում բացվում է Հայաստանի գլխավոր հյուպատոսություն
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը մեկնել է Փարիզ` մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպութան նախարարական համաժողովին: Նրա գլխավորած պատվիրակությունը նաև կմեկնի Մարսել` ներկա լինելու Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը:

Դիտվել է՝ 867

Մեկնաբանություններ