ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Էրդողանի իրական դեմքը Գեզիի դեպքերի ժամանակ ի հայտ եկավ

Էրդողանի իրական դեմքը Գեզիի դեպքերի ժամանակ ի հայտ եկավ
10.11.2013 | 12:23

Շվեդիա այցելած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շվեդական մամուլում խիստ քննադատության է արժանացել, շվեդական ամենամեծ տպաքանակն ունեցող պարբերականներն Էրդողանին «երկերեսանի» են անվանել։ Afton Bladet թերթն օգտագործել է Էրդողանի երկու լուսանկար՝ ժպտացող և զայրացած։ «Էրդողանն ու իսլամիստական «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մի շարք բարեփոխումներ են իրականացրել։ Քրդերին ավելի լայն հնարավորություններ են տվել, սակայն ամռանը հակակառավարական մեծ ցույցերը ոստիկանությունը ցրեց բռնի ուժով։ Կառավարությանը քննադատած բոլոր լրատվամիջոցները պատժվեցին։ Չինաստանից հրթիռներ գնելու փորձը խնդիրներ հարուցեց ՆԱՏՕ-ում»,-հիշեցրել է հոդվածագիրը։ Նա նշել է, որ «Էրդողանը երկերեսանի մարդ է» և հարցրել, թե արդյոք Ստոկհոլմում ո՞ր երեսն է ցույց տալու՝ «Թուրքիան բարեփոխել ցանկացող ժողովրդավա՞ր դեմքը, թե՞ ընդդիմությանը ճնշող, լրագրողներին բանտ նետող բռնակալի»։ «Էրդողանի իրական, միապետի դեմքը Գեզիի դեպքերի ժամանակ ի հայտ եկավ։ Նա ոստիկայությանը հրահանգեց բռնություն կիրառել, իսկ ցուցարարներին ահաբեկիչ անվանեց։ Դատարաններն օգտագործեց ընդդիմությանը, լրագրողներին, կառավարությանը քննադատողներին բանտ նետելու համար»,-գրել է շվեդական պարբերականը։

Դիտվել է՝ 939

Մեկնաբանություններ