ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Սաուդյան Արաբիան հրաժարվում է, բայց` պահանջում

Սաուդյան Արաբիան հրաժարվում է, բայց` պահանջում
10.11.2013 | 12:25

Սաուդյան Արաբիան մեղադրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Մերձավոր Արևելքի խնդիրները լուծելու անկարողության համար և մշտական ներկայացուցչություն պահանջել կառույցում: ՄԱԿ-ում Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչ արքայազն Սաիդ ալ Հուսեին աս Սաուդի խոսքով՝ «արաբ ժողովրդին մշտական ներկայացուցչություն է անհրաժեշտ Անվտանգության խորհրդում»: Գերագույն ասամբլեան հոկտեմբերի 17-ին Սաուդյան Արաբիային ոչ մշտական անդամ էր ընտրել, սակայն սաուդյան արտգործնախարար Սաուդ ալ Ֆեյսալը հայտարարել էր, որ իր թագավորությունը հրաժարվում է այդ տեղից։

Դիտվել է՝ 923

Մեկնաբանություններ