ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հեյգը ժամանակի պակաս չունի

Հեյգը ժամանակի պակաս չունի
10.11.2013 | 12:32

«Իրանի և վեցնյակի բանակցություններում դեռ կան բարդ և կարևոր հարցեր, որոնք պետք է լուծել, սակայն դեռ դժվար է ասել` համաձայնության կգան կողմերը, թե ոչ»,-ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը: «Մենք պետք է շանսը օգտագործենք և փորձենք լուծման գալ Իրանի միջուկային ծրագրի հարցում, սակայն հարցերը շատ են»,-անկեղծացել է Հեյգը, նա գտնում է, որ բանակցողները լարված աշխատել են և շարունակում են աշխատանքը, բայց ժամանակի մեջ սահմանափակված չլինելով` դեռ որևէ հստակ արդյունքի չեն հասել:

Դիտվել է՝ 895

Մեկնաբանություններ