ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Պեկինն ընտրում է 10 տարվա ճանապարհը

Պեկինն ընտրում է 10 տարվա ճանապարհը
10.11.2013 | 12:36

Պեկինում նոյեմբերի 9-ին աշխատանքներն է սկսել Կոմունիստական կուսակցության Կենտկոմի 3-րդ պլենումը, որը պետք է ընդունի «աննախադեպ տնտեսական բարեփոխումների» ճանապարհային քարտեզ: Պլենումը կաշխատի 4 օր, Չինաստանի Կոմունիստական կուսակցության 2012-ին կայացած համագումարում ընտրված նոր ղեկավարությունը պետք է որոշի երկրի առաջիկա 10 տարիների զարգացման կուրսը: Պլենումի օրակարգի գլխավոր հարցը համարվում է տնտեսության վերաուղղորդումը արտահանումից` ներքին սպառման ապրանքների արտադրության, առաջնային են նաև ֆինանսական ու հողային բարեփոխումները:



Դիտվել է՝ 903

Մեկնաբանություններ