ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Վրաստանը պետք է պահանջատեր լինի

Վրաստանը պետք է պահանջատեր լինի
11.11.2013 | 12:11

Վրաստանում ԵՄ դեսպան Ֆիլիպ Դիմիտրովը կարծում է, որ Վիլնյուսի գագաթնաժողովը Վրաստանին հնարավորություն է ընձեռում մեկ քայլ առաջ գնալու ասոցացման համաձայնագրի ստորագրման ուղղությամբ. «Բոլորը գիտեն, որ դա լուրջ քայլ է Վրաստանի համար, քանի որ նախաստորագրմանը հետևում է ստորագրումը, ապա փաստաթղթի վավերացումը: Դա նշանակում է, որ Վրաստանի կյանքում այնպիսի ժամանակաշրջան կլինի, երբ Վրաստանը պետք է ավելի պահանջատիրական վերաբերմունք դրսևորի իր նվաճումների նկատմամբ, որ արդարացնի Եվրամիության սպասելիքները»:

Դիտվել է՝ 992

Մեկնաբանություններ