ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ռուսաստանը մտադիր չէ փոխել տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը

Ռուսաստանը մտադիր չէ փոխել տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը
12.11.2013 | 12:42

Իսրայելի արտգործնախարարությունը Ռուսաստանի խնդրանքով շտկումներ է կատարել Ադրբեջանին զենք մատակարարելու համաձայնագրում: Ինչպես տեղեկացնում է շվեյցարական ISN գործակալությունը, խոսքը հարձակողական սպառազինությունների որոշ տարրերի մատակարարման դադարեցման մասին է: Լեհաստանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի վերլուծաբան Մարտին Պիոտրովսկու կարծիքով` Ռուսաստանը մտադիր չէ փոխել տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը, և այդ պատճառով խնդրել է իսրայելական կողմին փոփոխել ռազմական համաձայնագիրն Ադրբեջանի հետ: Ադրբեջանն իսրայելական զենքի ամենախոշոր գնորդներից է: Միայն 2012-ին Բաքուն և Թել Ավիվը ստորագրել են 1,5 մլրդ դոլարի զենքի վաճառքի համաձայնագիր:

Դիտվել է՝ 889

Մեկնաբանություններ