ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Մոլդովան կլուծի Տիրասպոլի հետ հակամարտությունը

Մոլդովան կլուծի Տիրասպոլի հետ հակամարտությունը
12.11.2013 | 12:47

Մոլդովայի վարչապետը հայտարարել է, թե մերձդնեստրյան հակամարտությունը կլուծվի նախքան Մոլդովայի` ԵՄ մտնելը: Յուրիե Լյանկեն ռումինական ԶԼՄ-ներին ասել է, թե չի կարծում, որ որևէ մեկը կարող է իրեն «շքեղություն» թույլ տալ` ընդունել ԵՄ մի երկրի, որը տարածքային խնդիրներ ունի, ինչպես Կիպրոսը: «Մենք հիանալի գիտենք, որ դա տեղի չի ունենա: Անհրաժեշտ է հակամարտության լուծումը գտնել մինչ մեր ԵՄ անդամությունը»,-ասել է նա: Լյանկեի կարծիքով այն պահից, երբ դիմում կներկայացվի ԵՄ-ին և Մոլդովան կստանա թեկնածու երկրի կարգավիճակ, Մոլդովայի վիճակը կտրուկ կփոխվի: «Եվրահանձնաժողովի ֆինանսական աջակցությունը Դնեստրի աջ ափը առավել հրապուրիչ կդարձնի նրանց համար, ովքեր ապրում են ձախ ափին: Եվ այդ ժամանակ ավելի շատ հնարավորություններ կլինեն լուծում գտնելու համար, որը չի խանգարի մեր նպատակին` ԵՄ-ի հետ ինտեգրվելուն: Ամեն դեպքում մենք չենք մտնի ԵՄ ծայրահեղական շրջանով, այդ հակամարտությունը կլուծվի», -նշել է նա: Թե ինչ հնարավորություն կա հակամարտության լուծման համար՝ Մոլդովայի վարչապետն ընդգծել է, որ դա կարող է լինել Տիրասպոլի առաջնորդների հետո երկխոսության միջոցով: «Եթե երկխոսություն չկա, ի հայտ են գալիս և բարդանում են պրոբլեմները, կասկածները, նեգատիվ էներգիան: Միայն երկխոսության միջոցով կարելի է գտնել լուծումներ, որոնք վերաբերում են տեղաշարժի ազատությանը, անվտանգության գոտու իրավիճակին»,-ասել է Յուրիե Լյանկեն:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 728

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ