ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Կիևը զինաթափվե՞ց Կրեմլի առաջ

Կիևը զինաթափվե՞ց Կրեմլի առաջ
13.11.2013 | 15:59

Նոյեմբերի 29-ին Վիլնյուսում Արևելյան գործընկերության վեհաժողովից առաջ ՈՒկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը հրապարակել է մի քանի ազդեցիկ գործարարների նամակը Վիկտոր Յանուկովիչին, որտեղ նրան խնդրում են մեկ տարով հետաձգել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը:

Նամակում նշված է, որ արդյունաբերողները մեծ խնդիրներ կունենան Ռուսաստանի հետ, ուր իրացնում են արտադրանքի կեսից ավելին, արտահանումը կկանգնի լուրջ սահմանափակումների առաջ:
Յանուկովիչի հետ հանդիպում է խնդրել արդյունաբերողների և գործարարների ուկրաինական միության ղեկավար Անատոլի Կինախը, նա Յանուկովիչի վարչապետության ժամանակ եղել է էկոնոմիկայի նախարար: Իսկ մինչ այդ Յանուկովիչը Մոսկվայում հանդիպել էր նախագահ Պուտինին:

Դիտվել է՝ 935

Մեկնաբանություններ