ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Կիևի խաղը Արևմուտքի հետ կարող է հանգեցնել համաձայնագրի ստորագրմանը

Կիևի խաղը Արևմուտքի հետ կարող է հանգեցնել համաձայնագրի ստորագրմանը
14.11.2013 | 12:49

Երեկ ՈՒկրաինայի Գերագույն ռադայի աշխատանքները ձախողվել են օրակարգում դրված երեք օրինագծերի, այդ թվում և դատապարտյալների` արտասահմանում բուժվելու իրավունքը սահմանող օրենքի, պատրաստ չլինելու պատճառով: Եվրոխորհուրդը իր հերթին երկարացրել է ՈՒկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի հարցով զբաղվող Քոքս-Կվասնևսկու առաքելության աշխատանքները ՈՒկրաինայում: Առաքելությունը, որը պետք է մի քանի ամսվա աշխատանքներից հետո երեկ ներկայացներ իր հաշվետվությունը, այն կներկայացնի մինչ Վիլնյուսյան գագաթնաժողովի մեկնարկը: Փոխարենը Քոքս-Կվասնևսկին հանդես են եկել հայտարարությամբ, որով ՈՒկրաինային խորհուրդ է տրվում Տիմոշենկոյին մասամբ ներում շնորհել: Այն, ըստ հայտարարության հեղինակների, կարող է ավելի իրական տարբերակ համարվել ՈՒկրաինայի իշխանությունների համար: Ինչպես երևում է, Եվրոպական միությունը ՈՒկրաինայի համար Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու նոր հնարավորություն է ստեղծում: Վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, թե ՈՒկրաինայի քաղաքականության թիվ մեկ հարցը Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումն է: Նա զգուշացրել է, որ հակառակ պարագայում երկրի տնտեսությունը մեծ չափով կտուժի: ՈՒկրաինացի քաղաքագետ Վադիմ Կարասևը հետաքրքիր կարծիք է հայտնել: Նա համարում է, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ՈՒկրաինան կստորագրի, իսկ հակառակ խոսակցությունները պարզապես օգտագործվում են Արևմուտքից հնարավորինս շատ խոստումներ պոկելու համար: Քաղաքագետի կարծիքով, Արևմուտքը Ռուսաստանի հետ պայքարի մեջ է վերջինիս ազդեցությունը հետխորհրդային երկրներում թուլացնելու համար և նույնիսկ Տիմոշենկոյին ազատ արձակելու մերժումը կարող է արգելք չհանդիսանալ համաձայնագրի ստորագրման համար: Այս առումով արժե հիշեցնել ՈՒկրաինայի վարչապետի երեկվա խոսքերը. «Թող ՈՒկրաինայում իմանան, որ մեզ ոչ ոք չի առաջարկել և չի առաջարկի փոխհատուցում ռուսական շուկան կորցնելու դիմաց: Մենք իրավունք չունենք թույլ տալու, որ փակվեն ձեռնարկությունները, որ մեր բնակչությունը մնա առանց աշխատավարձի և կենսաթոշակի»: Կարասևի կարծիքով, ՈՒկրաինան մեծ խաղ է խաղում Արժույթի միջազգային հիմնադրամի վարկերի համար: Նա փորձում է Արևմուտքից երաշխիքներ ստանալ առավել մատչելի պայմաններով վարկեր ատանալու համար` այն պարագայում, եթե ստորագրի Ասոցացման համաձայնագիրը: Միաժամանակ ուկրաինացի շատ քաղաքական գործիչներ կարծում են, որ ամեն ինչ դեռ կորած չէ, և ամենայն հավանականությամբ ՈՒկրաինան կստորագրի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 749

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

Ափսոս ութ արկղ չկա՝ թվերն ա­վե­լի մեծ կլի­նեին