ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Իրան-«վեցնյակ» հետբանակցային փոխհրաձգությունը հանդարտվել է

Իրան-«վեցնյակ»  հետբանակցային փոխհրաձգությունը հանդարտվել է
14.11.2013 | 14:35

ԱՄՆ-ը ցանկանում է հավատալ Իրանի` Արևմուտքի հետ հարաբերությունները կարգավորելու հավաստիացումներին: Այդ է վկայում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի վերջին հայտարարությունը, թե Իրանի նկատմամբ նոր սանկցիաների կիրառումը կարող է վնասել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքը: Ավելի վաղ Քերրին ասել էր, թե «վեցնյակի» երկրների և Իրանի դիրքորոշումների միջև հակասություններ չկան, որոնք անհնար լինեին հաղթահարել: Ամերիկյան որոշ քաղաքական գործիչներ կարծում են, որ ԱՄՆ-ը չպետք է թուլացնի իր կոշտ քաղաքականությունը Իրանի նկատմամբ, քանի դեռ վերջինս զիջումների գնալու առումով կոնկրետ քայլեր չի կատարել: Նշենք, որ օրերս Իրանի արտգործնախարարը Արևմուտքին մեղադրել էր Ժնևյան բանակցությունները ձախողելու մեջ: Մոհամմադ Ջավադ Զարիֆը ասել էր, թե բանակցությունների անհաջող ելքի պատճառը հենց «վեցնյակի» երկրների միջև եղած տարաձայնություններն են: Նա բանակցությունները ձախողելու մեջ մեղադրել էր Ֆրանսիային: Ժնևում ընթացած բանակցություններին վերաբերող հրապարակումներում նշվել է սակայն, թե Իրանը հարստացված ուրանի նկատմամբ իր իրավունքի պաշտոնական ճանաչում է պահանջել: Քերրին Զարիֆի մեղադրանքներին ի պատասխան հայտարարել է, թե «վեցնյակը» միաձայն ստորագրել է համաձայնագիրը, և բոլոր երկրները համակարծիք են եղել առաջարկությունների արդարացիության հարցում, բայց Թեհրանը այդ պահին այն չէր կարող ընդունել: Հետբանակցային այս փոխհրաձգությունը, սակայն, լավատեսական ելք է ունեցել այն առումով, որ Իրանը չի հրաժարվում բանակցությունները շարունակելուց: Իրան-«վեցնյակ» հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 20-ին:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 930

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ