ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Միջուկային խնդիրը լուծվում է երկու ձևաչափերով

Միջուկային խնդիրը լուծվում է երկու ձևաչափերով
15.11.2013 | 13:34

ՄԱԳԱՏԷ-ի և Իրանի նոր հանդիպումը կկայանա դեկտեմբերի 11-ին Վիեննայում: ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը ղեկավարում էր Յուկիա Ամանոն: Թեհրանում ավարտված բանակցությունների արդյունքում համաձայնություն է կայացվել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվություն տարածելու մասին: Թեհրանի երկխոսությունը միջազգային հանրության հետ կայանում է երկու ձևաչափով` միջնորդների վեցյակը զբաղվում է քաղաքական-ռազմավարական հարցերով, ՄԱԳԱՏԷ-ն` որոշակի տեխնիկական խնդիրներով: Բանակցային երկու ձևաչափերը սերտ առնչվում են միմյանց հետ, այդ պատճառով կողմերի համաժամանակյա ակտիվությունը երկու հարթություններում իրադարձությունների դրական զարգացման հույսեր է ներշնչում: Նախօրեին Ժնևում կայացած հանդիպումն ավարտվեց առանց ակնկալվող համաձայնագրի կնքման` Ֆրանսիան հրաժարվեց ստորագրել կարգավորման միջանկյալ համաձայնագիրը: Այնուհանդերձ չի բացառվում, որ համաձայնագիրն առաջիկա երկու շաբաթում կստորագրվի: Վեցյակի երկրների և ԻԻՀ արտգործնախարարները համաձայնել են, որ միջուկային խնդրի լուծման հետագա աշխատանքը կատարվելու է փուլ առ փուլ և համատեղ: Անկասկած, Թեհրանում ընդունված փաստաթուղթը կնպաստի և Ժնևի բանակցությունների հաջողությանը:

Դիտվել է՝ 838

Մեկնաբանություններ