Թուրքիայի արտաքին գործերի նախարարը մեկնել է Վաշինգտոն: Պետական քարտուղար Ջոն Քերիի հետ բանակցությունների օրակարգում երկկողմ հարաբերություններն են ու տարածաշրջանային զարգացումները, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը: Hurriyet-ի տեղեկություններով, Ահմեդ Դավութօղլուն կփորձի համոզել Միացյալ Նահանգներին` նոր լիցք հաղորդել Լեռնային Ղարաբաղի բանակցություններին: