Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Հայկ Ալումյան. «Ինձ վրա ճնշումներ չեն կարող լինել»

Հայկ Ալումյան. «Ինձ վրա ճնշումներ չեն կարող լինել»
22.05.2014 | 17:30

Անցած օրերին Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը՝ հայտնի Լիցկան, կրկին ցույց տվեց իր «զորությունը»: Առաջիկայում կայանալիք Գորիսի քաղաքապետի ընտրություններից առաջ ընտրապայքարից դուրս եկան մեկ տարի առաջ Սուրեն Խաչատրյանի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայր Արա Բուդաղյանն ու նրա ընկերը՝ Տիգրան Կարապետյանը: Այս երկու անձինք առաջադրվել էին որպես Գորիսի քաղաքապետի թեկնածուներ: ԶԼՄ-ներում եղան հպանցիկ անդրադարձեր, որ նրանց վրա իշխանությունը գործադրել է ճնշումներ՝ «մրցակցելու» շանսը թողնելով Սուրեն Խաչատրյանի հովանավորությունը վայելող ՀՀԿ-ական Վաչագան Ադունցին և անկուսակցական Հրայր Յոլյանին:

Անցած մեկ տարում դատական ատյաններում Բուդաղյանների շահերը պաշտպանող փաստաբան Հայկ Ալումյանը քանիցս բողոքներ է ներկայացրել քննիչների որոշման դեմ: Հիշեցնենք, որ Ավետիք Բուդաղյանի սպանությունից հետո ձերբակալվեցին, իսկ այնուհետև, ՊՆ քննչական ծառայության որոշմամբ, ազատ արձակվեցին Սուրեն Խաչատրյանի որդին՝ Տիգրանը, և թիկնապահը՝ Զարզանդ Նիկողոսյանը: Նրանց նկատմամբ դադարեցվեց քրեական հետապնդումը:
Հայկ Ալումյանը մեր զրույցի ժամանակ նշեց, որ իր ներկայացրած բողոքները առաջիկայում քննվելու են Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Ինչ վերաբերում է այն հարցին, թե իր վրա գործադրո՞ւմ են ճնշումներ, նա արձագանքեց. «Ինձ վրա չեն կարող գործադրել ճնշումներ»:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1579

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ