Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Հայաստանի ԱԳՆ ղեկավար կազմի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքի մասնակիցները այցելել են Արցախ

Հայաստանի ԱԳՆ ղեկավար կազմի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքի մասնակիցները այցելել են Արցախ
01.06.2014 | 12:18

Մայիսի 31-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, արտգործնախարարության կենտրոնական ապարատի ղեկավար կազմն ու Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները մեկնել են Ստեփանակերտ։

Նույն օրը հայաստանցի բարձրաստիճան դիվանագետներին ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

Արցախի ղեկավարը ներկայացրել է երկրի անվտանգության ամրապնդման, սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված քայլերը:

Հանդիպման մասնակիցները անդրադարձել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին։ Քննարկվել են Հայաստանի և Արցախի արտգործնախարարությունների, արտերկրում Հայաստանի դեսպանությունների և ԼՂՀ մշտական ներկայացուցչությունների միջև փոխգործակցության հարցեր։
Արցախի Հանրապետության նախագահը պատասխանել է հանդիպման մասնակիցների բազմաթիվ հարցերի։

Հանդիպումից առաջ Արցախի նախագահ Բակո Սահակյանը առանձնազրույց է ունեցել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։

Դիտվել է՝ 1573

Մեկնաբանություններ