Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ով է նա, ով է նա

Ով է նա, ով է նա
08.09.2014 | 16:10

Հայտնի է դարձել, որ ՀՀ ԱԺ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը նշանակվել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար: Տևական ժամանակ է, ինչ խոսակցություններ էին շրջանառվում, որ Հովիկ Աբրահամյանը ՀՀ վարչապետ նշանակվելուց հետո մտադիր է մամուլի քարտուղար նշանակել Գոհար Պողոսյանին:

ԱԺ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակիցները տեղյակ չէին, թե ով է նշանակվելու վարչության պետ և ինչ ժամկետներում է լինելու նոր պետի նշանակումը:
Հարցված ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներն էլ տեղյակ չէին, թե ով է լինելու ԱԺ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը: Նրանք խորհուրդ էին տալիս այդ հարցով դիմել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին:

Դիտվել է՝ 1950

Մեկնաբանություններ